Շուրջ 30 մարդ զոհվել և ավելի քան 300 մարդ վիրավորվել է Եգիպտոսի պոշտանանկ արված Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև բախման պատճառով: Ռազմականները ձերբակալել են «Մահմեդական եղբայրների» գլխավոր հովանավորին:

Հուլիսի 5-ի գիշերը, լույս 6-ի առավոտյան Եգիպտոսում  պաշտոնանկ արված Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև բախումների ժամանակ զոհվել է շուրջ 30 մարդ և վիրավորվել 300-ից ավելին: Այս մասին հայտնում է Agence France Press գործակալությունը՝ հղում կատարելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը: Միայն Ալեքսանդրիայում բախումների զոհ է դարձել 12 մարդ, իսկ 200-ը ստացել են տարբե կարգի վանսվածքներ: Բախումներ տեղի են ունեցել նաև Կահիրեում և Սինայի թերակղզում, որտեղ մյուսների թվում նաև զոհվել է նաև հինգ ոստիկան: Տասնյակ հազարավոր մարդիկ հետևել են իսլամիստների կոչին հայտարարել հուլիսի 5-ը «ցասման ուրբաթ>, որպեսզի իրենց բողոքը արտահայտեն Եգիպտոսի ռազմական հեղափոխությանը: Մի քանի ժամվա ընթացքում շարունակվել են բախումները մի կողմից Մուրսիի կողմնակիցների և ընդդիմադիրների, իսկ մյուս կողմից նաև իրավապահ մարմինների միջև: