Ռուսական Зенит-ի հետ պատասխան խաղից առաջ Դոնեցկի Շախտյորի գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը հարցազրույց է տվել Спорт день за днем պարբերականին,որտեղ անդրադարձել է կատարել Հենրիխ Մխիթարյանի հետ ստեղծված իրավիճակին:

-Վերջին ժամանակներս ակումբը լքում են աստղեր՝ Վիլիանից հետո Ֆերնանդինյոն, իսկ այժմ էլ Հենրիխ Մխիթարյանը, արդյո՞ք դա անհանգստություն է առաջացնում մրցաշրջանից առաջ:

-Ֆուտբոլիստների հեռացումը անխուսափելի գործընթաց է: Սակայն մենք գիտակցում ենք, որ մենք այժմ գտնվում ենք նոր ակումբի ստեղծման փուլում:Մեր առջև դրած է խնդիր Շախտյորը դարձնել ավելի ուժեղ ակումբ, քան նախկինում էր:

 -Հենրիխ Մխիթարյանը արդյո՞ք կապ է հաստատել ակումբի հետ:

-Ոչ,  ես նրա հետ չեմ խոսել:

-Ի՞նչ ժամանակահատվածում այս հարցը կարող է լուծվել վերջնականապես:

-Ամենայն հավանականությամբ, մենք այդ հարցում ինչ-որ բանի կհասնենք:

-Մխիթարյանի՝ ակումբների մարզումները բաց թողելը ինչ-որ կերպ հաշվի առնվե՞լ է բանակցություններում:

-Ոչ, դրանք լրիվ տարբեր բաներ են: Եթե նա շարունակի մնալ Շախտյորում, ապա մենք պետք է պարզբանենք նրա վարքագիծը և պետք է կիրառենք պատժամիջոցներ:

-Նա իրականում արդեն համաձայնվե՞լ է Բորուսիայի հետ պայամանագրի հետ:

-Մեզ այդ մասին ոչինչ պարզ չէ: Հենրիխը ակումբ չի զանգահարել: Նրա գործակալի հետ ես չեմ խոսել: Նման հարցերը պետք է հասցեագրել խաղացողի կողմին: