ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Իջեւանում տեղի ունեցած բախումներին:
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, գրել է.
«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ:
Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին երեկոյան Իջեւանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների եւ ոստիկանության ծառայողների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի հետեւանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: Բախումների հետեւանքով ոստիկանության 11 ծառայողներ են վիրավորվել եւ տեղափոխվել Իջեւանի ԲԿ, այնուհետեւ ութ ոստիկան տեղափոխվել է Երեւան: