Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հայտարարեց Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մատեդ Դե Լիգտի տրանսֆերի մասին։
19-ամյա հոլանդացի խաղացողը կնքել է հինգ տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նրա տարեկան աշխատավարձը կլինի 12 միլիոն եվրո։
Տրանսֆերի արժեքը 75 միլիոն եվրո։ Հետագայում «Այաքսը» կարող է ստանալ նաեւ 10,5 միլիոն եվրո բոնուս։
Անցած մրցաշրջանում Դե Լիգտը 55 խաղում խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։