«168 ժամ» թերթը գրում է. «Նախիջեւանի ուղղությունից հայկական դիրքերի թիրախավորումը նոր երեւույթ չէ։ Դա սկսվել է ԼՂ հակամարտության այն փուլից, երբ հակամարտությունը վերածվել է հայ-ադրբեջանական հակամարտության նաեւ, եւ լարվածություն է սկսվել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչը պատահական չի եղել, եւ դա ցուցիչ է, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, եւ ռազմական գործողությունների դեպքում այս հատվածում եւս պատրաստ պետք է լինել հակահարվածի, այսինքն՝ ռազմական գործողությունների սահմանն է ընդլայնվել ժամանակի ընթացքում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը` անդրադառնալով այս օրերին Նախիջեւանից կրակահերթերին:

Վլադիմիր Եվսեեւի խոսքով՝ Նախիջեւանի ուղղությունից կրակահերթերը խոսում են նաեւ Ադրբեջանին թուրքական աջակցության մասին, հաշվի առնելով թուրքական ներկայության մակարդակը Նախիջեւանում։


«Նախիջեւանի ուղղությունից հրաձգության նպատակը պետք է դիտարկել ԼՂՀ ուղղությունից ՀՀ ԶՈՒ ուշադրությունը շեղելու փորձ, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում