Հալեպի հայկական թաղամասերը երեկ ամբողջ օրը ենթարկվել են ծանր հրթիռակոծության:
Նշենք, որ մեծ թվով հրթիռներ արձակվել են հատկապես Սուելյմանիա, Նոր Գյուղ և Աշրաֆիե շրջանների վրա:
Հայտնենք, որ ըստ լրատվական աղբյուրների երեկ Հալեպում վիրավորվել է երեք հայ, որոնցից մեկի վիճակը բավական ծանր է:
Այս մասին հայտնում է Lradou.com-ը: