Հայաստանի հյուսիսային շրջաններում հուլիսի 24-ի օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որի ժամանակ հնարավոր է հարավային քամու ուժգնացում՝ վայրկյանում մինչեւ 20-25 մ:
Մյուս մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:
Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանի տատանումների պատճառով օդերեւութաբանները քամու ուժգնացում են կանխատեսում՝ վայրկյանում մինչեւ 18-20 մ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +36+38:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,
Կոտայքի լեռներում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +33+35,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,
Լոռիում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +20+25,
Տավուշում գիշերը՝ +18+22, ցերեկը` +26+31,
Արագածոտնի լեռներում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +22+24, ցերեկը՝ +36+38,
Արարատում գիշերը` +22+25, ցերեկը՝ +36+38,
Արմավիրում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+38,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +22+25, ցերեկը՝ +36+38,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +20+24, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +25+29,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +17+22, ցերեկը՝ +30+35:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					