«Ժամանակ» թերթը գրում է. ««Մուլտի Ագրո» ընկերության սեփականատեր Ռոզա Ծառուկյանը երեկ առավոտյան վճարել է ընկերության աշխատակիցների արդեն մի քանի ամիս չվճարած աշխատավարձը:


Դա տեղի է ունեցել աշխատավարձերը չվճարելու մասին մեր երեկվա հրապարակումից հետո: Աշխատավարձերը վճարելուց հետո տիկին Ծառուկյանը կարգադրել է ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանին հերքել մեր լուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: