Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում: Գյուղի բնակիչներից մեկը չձևավորված պտուղ է հայտնաբերել:
Sputnik Արմենիան հայտնում է, որ Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկը իր դաշտը ջրելիս մարգերից մեկի մեջ նկատել է դեռևս ամբողջությամբ չձևավորված երեխայի դի:
Նա անմիջապես տեղյակ է պահել համագյուղացիներին, որոնցից մեկն էլ՝ իրավապահներին: Նախնական տվյալներով` մահացած պտուղը մոտ երեք ամսական է:
Ամենայն հավանականությամբ՝ մայրը վիժել է և պտուղը նետել ջրատարը, ինչից հետո այն հայտնվել է դաշտում:
Իրավապահները պարզում են մանրամասները: