Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի Կորեայի ձոր կոչվող թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի զինծառայող Արսեն Կարապետյանը։ 30 ամյա զինծառայողին կնոջ մայրն է կախված գտել։
Զինծառայողի հարազատներից մեկը Ազատություն ռադիոկայանին պատմել է, որ զինծառայողը կնոջ ու երեխայի հետ կնոջ հարազատների տանն է ապրել, իսկ նրանց տան հարևանությամբ կառուցում էր իր տունը։ Ատություն ռադիոկայանի փոխանցմամբ ինքնասպանությունը, բարեկամները Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության հետ են կապում։
Աներորդին պատմել է, թե Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Արսենից 700 հազար դրամ են պահանջել ու ճնշումներ գործադրել։ Այդ ընթացքում իրենք փորձել են վարկով գումար վերցնել ու տալ պահանջվող գումարը․-
«Գումարը պետք էր, որ ինքը հասցներ զորամաս: Ինչ-որ խնդիրներ է ունեցել զորամասում: Որ գումարը չտաներ, իր հետ ինչ-որ բան կպատահեր զորամասո»:
«Ազատությունը» Ռուսաստանի դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից փորձեց պարզել, թե արդյոք զորամասում Արսենը խնդիրներ ունեցել է, սակայն նրանց զանգերն անպատասխան են մնացել։։
Քննչական կոմիտեում դեռ չեն պարզել, թե արդյոք զինծառայողի ինքնասպանության պատճառը 700 հազար դրամն է եղել։ Կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են փորձաքննություններ։
Հատկանշական է, որ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի ևս 2 հայ զինծառայող էլ հենց կախվելու միջոցով ինքնասպան են եղել 2015 թվականին։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ 2015-ի մարտի ինքնասպանություն գործած Արթուր Աֆյանի գործը կարճվել է, իսկ նոյեբերին ինքնասպանություն դիմած Վ. Հովհաննիսյանի քրեական գործը կասեցվել է