Հանրահայտ բլոգեր, «Միսս Սերբիա-2009» եւ «Միսս Եվրոպան-2014» գեղեցկության մրցույթների հաղթող Դիանա Միլոյկովիչը մահացել է քաղցկեղից՝ հիվանդության դեմ վեց տարի պայքարելուց հետո:
Նրա մոտ արգանդի քաղցկեղը հայտնաբերվել է 27 տարեկանում: Սոցիալական ցանցերում Դ. Մլոյկովիչը իր հետևորդներին հայտնում էր հիվանդության ընթացքի, ինչպես նաև քաղցկեղի դեմ պայքարի արդյունքների մասին։
Հունիսին մոդելի վիճակը կտրուկ վատացել էր և բժիշկները արյան փոխներարկում էին կատարել, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց և հուլիսի 22-ին Դիանան մահացավ։
«Շնորհակալ եմ ձեզ հետ անցկացրած յուրաքանչյուր օրվա համար, շնորհակալություն ամեն ժպիտի, արցունքի համար, բարի լույսի և բարի գիշերվա համար։ Ես երբեք քեզ չեմ մոռանա եւ երբեք չեմ դադարի սիրել»,- գրել էր նա իր Instagram-ում: