Մենք լրջորեն պատրաստվել ենք Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ, փոխանցում է ուկրաինական ակումբի կայքը։

«Կարող եմ ասել, որ մենք շատ լրջորեն պատրաստվում էինք հավաքների ժամանակ։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի «Բորուսիայի» հետ խաղին ամբողջովին պատրաստ լինենք եւ անենք այն ամենն, ինչ ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչը։ Կարող եմ առանձնացնել «Բորուսիայի» հանդիպումները «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Այաքսի» դեմ։ Այդ հանդիպումներում դորտմունդցիների խաղը փաստում է, որ նրանց մոտ բարձրագույն մակարդակի վրա է խաղային կարգապահությունը, ընտրված են ուժեղ ֆուտբոլիստներ եւ դրված է թիմային խաղը։ Այո, նրանք առաջնության հանդիպումներ են անցկացրել, իսկ մենք՝ ստուգողական, բայց կարծում եմ, որ մեծ տարբերություն չկա»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Աղբյուրը`sport.news.am: