Ագաթա Քրիստիի գրքերը թարգմանված են աշխարհի 103 լեզուներով և հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ օրինակով։ Նա շատ հետաքրքիր արտահայտությունների հեղինակ է, որոնցից լավագույնները մենք ներկայացնում ենք ստորև։
1. Երբեք մի մտածեք, որ դուք ավելի լավ եք գլուխ հանում այն բանից, թե ինչ է պետք ուրիշ մարդկանց։
2. Կյանքն այնքան երկար չէ, որ ձանձրանաս…
3. Ամենամեծ երջանկությունը, որը կարող է մարդուն բաժին հասնել, երջանիկ մանկությունն է։
4. Միայն այն պահերին, երբ դուք մարդկանց տեսնում եք ծիծաղելի իրավիճակների մեջ, դուք իսկապես հասկանում եք, թե որքան ուժգին եք նրանց սիրում։
5. Խելացի մարդն իր պատկերացումներն իր մեջ է պահում։
6. Երջանիկ մարդիկ հաջողության չեն հասնում։ Նրանք այնքան հաշտ ու ներդաշնակ են իրենք իրենց հետ, որ նրանց պարզապես այլ բան չի հետաքրքրում։
7. Կյանքիդ իսկապես կարևոր պահերը նկատում ես, երբ միշտ չափազանց ուշ է լինում։
8. Ցանկացած կին ունակ է հիմարացնել տղամարդուն, եթե նա ցանկանա այդ անել, և եթե այդ տղամարդը նախկինի պես սիրահարված է նրան։
9. Երբեք մի արեք այն, ինչ ձեր փոխարեն կարող են անել ուրիշները։
10. Երբ խոսքը գնում է մեծ փողերի մասին, ցանկալի է ոչ ոքի չվստահել։
11. Ձև անել, թե դու ինչ-որ բան գիտես, ավելի դժվար է, քան դա իմանալը։
12. Խոսակցությունները հայտնագործված են նրա համար, որ մարդկանց խանգարեն մտածել։
13. Լավագույն դեդեկտիվը դիպվածն է։
14. Կյանքը ճանապարհորդության ժամանակ մաքուր երազանք է։
15. Փոքր-ինչ չարախոսությունը կյանքին պիկանտ սրություն է հաղորդում։
16. 100-ից 99 դեպքերում կանայք իրենց հիմարի պես են պահում, բայց հարյուրերորդ դեպքում տղամարդկանցից խորամանկ են դուրս գալիս։
17. Կանայք հազվադեպ են սխալվում միմյանց մասին դատողություններ անելիս։
18. Ոչինչ այնպես չի ճնշում, ինչպես նվիրվածությունն ու հավատարմությունը։
19. Ձանձրալի է, երբ մարդ անընդհատ ճիշտ է դուրս գալիս։
20. Անհերքելի տրամաբանությունը բնորոշ է մոլագարին։
21. Բարձր հեղինակությունը խարդախի առաջնային անհրաժեշտությունն է։
22. Ցանկացած մարդասպան հավանաբար ինչ-որ մեկի լավագույն ծանոթն է։
23. Այն փաստը, որ զարթուցիչը չի զանգել, արդեն շատ մարդկային ճակատագրեր է փոխել։
24. Կնոջ և տղամարդու ցանկացած փոխադարձ կապվածություն սկսվում է ապշեցուցիչ այն պատրանքից, թե իբր դուք միատեսակ եք մտածում աշխարհում ցանկացած բանի մասին։
25. Մարդու կողմից կատարված չարիքը հաճախ նրանից ավելի երկար է ապրում։
26. Եթե փորձես վերակենդանացնել անցյալը, ապա վերջիվերջո այն աղավաղված տեսքով կներկայանա։
27. Եթե ձեր երազանքներին բախտ չի վիճակված իրականանալ, ավելի լավ է ժամանակին դա ընդունել ու առաջ շարժվել, փոխանակ կենտրոնանալ կոտրված հույսերի ու չիրականացած նկրտումների վրա։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը