Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը երեկ Երևանից ուղևորվել է Գերմանիա, որտեղ պատրաստվում է պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Armsport.am-ի թղթակիցը Հենրիխին նկատել է Երևան-Վիեննա չվերթից առաջ:


Մխիթարյանը բավական բարձր տրամադրություն է ունեցել, շփվել է բազմաթիվ ֆուտբոլասերների հետ, ինքնագրեր բաժանել և լուսանկարվել: Armsport.am-ի հետ զրույցում նա հաստատել է, որ մեկնում է Գերմանիա, սակայն մեկնաբանություններ ֆուտբոլիստը խոստացել է տալ ավելի ուշ:


Ըստ գերմանական մամուլի, Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Բորուսիան» «Շախտյորին» վճարելու է 27մլն եվրո: