Լույս օգոստոսի 5-ի գիշերը Մոսկվայում ամենացուրտն է դարձել ամռան սկզբից ի վեր: Այդ մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակցուհի Ելենա Վոլոսյուկը:

Նրա խոսքով՝ գիշերային ժամերին քաղաքում ջերմաստիճանը նվազել է մինչեւ պլյուս 6,7 աստիճան: Ընդ որում Մոսկվայի արեւելքում ցրտել է մինչեւ պլյուս 1,9 աստիճան:
Երկուշաբթի ցերեկը ՌԴ մայրաքաղաքում կդիտվի անոմալ ցուրտ եղանակ, նշել է Վոլոսյուկը:


«Ջերմաստիճանային ռեժիմը 8-10 աստիճանով ցածր կլինի նորմայից… Ջերմաստիճանն անոմալ ցածր է: Նման տեւական ցուրտ չի եղել գործիքային դիտարկումների ողջ ժամանակշրջանում»,- ճշտել է նա: