Հուլիսի 7-ից ուժի մեջ մտավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունիսի 7-ի որոշումը:   Ըստ այդմ, մասնավորապես, 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների, այդ թվում` բնակչության համար ցերեկային սակագին է սահմանվել 38 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ մինչ այժմ գործող 30 դրամի փոխարեն, գիշերային սակագին` 28 դրամ/կՎտժ` ներառյալ ԱԱՀ-ն՝ նախկին 20 դրամի փոխարեն:   Գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում: