Բրազիլացի երաժիշտ և մենակատար Դանիել Պելեգրինին, որը ավելի հայտնի է MC Daleste բեմական անունով, սպանվել է անմիջապես բեմի վրա Սան Պաուլու նահանգի Կամպինաս քաղաքում իր ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով լատինոամերիկյան լրատվական միջոցներին:

Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը և հայտարարել է, որ մեծ օժանդակություն կարող է ցուցաբերել համացանցում հայտնված սպանության պահը պակերող տեսանյութը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես MC Daleste-ն դիմում է հանդիսատեսներին և հենց այդ պահին էլ տեղի է ունենում սպանությունը:

MC Dalesten հանդես էր գալիս ֆանք ժանրում, որը ռեպի բրազիլիակն տարբերակն է և մեծ ժողովրդավարություն է վայելում երիտասարդների մոտ: