ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ, զինծառայող Արայիկ Ղազարյանը տեղանքում մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում։
«Պետք չէ տարածել հակառակորդի տեղեկատվական քարոզը: Ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է: Արդեն դիմել ենք միջազգային կառույցներին: Կոչ եմ անում իմ ադրբեջանցի կոլեգաներին, որպեսզի տեղեկատվական աշխատանքը դադարեցնեն»,- ասաց նախարարը: