Շուտով նախատեսված է անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտութան կարգավորման գործընթացի շրջանակներում:
Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով հանդիպման հստակ ժամկետը և ձևաչափը դեռևս հաստատված չէ, սակայն հանդիպումը նախատեսված է անցկացնել ամենամոտ ժամանակներում: Դեռևս հայտնի չէ նաև, թե Մինսկի խմբի համանախագհները առանձին հանդիպումներ կունենան ԱԳ նախարարների հետ, թե տեղի կունենա նախարարների երկկողմանի հանդիպում: Այս մասին գրում է 1News.az-ը: