Աշխարհում կան մի քանի ռեստորաններ, որոնք արժե տեսնել կյանքում գոնե մեկ անգամ: Արժե տեսնել, ոչ թե նրա համար, որ այնտեղ մատուցում են արտակարգ համեղ ուտեստներ, այլ այնտեղ մատուցում են այնպիսի մթնոլորտում և այնպիսի յուրօրինակ ձևով, որ ավելի յուրօրինակ դժվար է գտնել:

Այսպես`

Ռեստորան զուգարան

Զուգարանային թեմատիկայով ռեստորանները տարածված երևույթ են Չինաստանում: Այս ոչ սովորական վայրում, հաճախորդները նստում են աթոռների վրա, որոնք մոդելավորված են զուգարանկոնքի պես, իսկ սնունդը մատուցվում է փոքրիկ զուգարանների մեջ: Անձեռոցիկներին և սրբիչներին փոխարինում է զուգարանի թուղթը: Ռեստորանի ձայնային ձևավորումը նույնպես համապատասխանում է թեմատիկային: 

Հիվանդանոց

«Աուրում» ռեստորանը գտնվում է Սինգապուրում,այն ներսից նման է վիրահատարանի կամ դիահերձարանի, լուսավորությունը այնպես է ինչպես վիրահատարանում: Այցելուները նստում են ոսկեգույն հաշմանդամասայլակների վրա, իսկ ուտելիքը մատուցվում է վիրահատասեղանի վրա: Սպասքը իր մեջ ընդգրկում է բժշկական գործիքներ: «Աուրում» ռեստորանից քիչ հեռու գտնվում է փոքրիկ «Կլինիկա» արագ սննդի կետը, որը համապատասխանում է իր անվանմանը: Հաճախորդներին այստեղ սպասարկում են բուժքրոջ համազգեստով մատուցողուհիները, իսկ բարի ճաշացանկում ընդգրկված է բժշկական սպրիտ:

Ընտանի կենդանիների ընկեր

2005 թվականին ԱՄՆ-ում Դորոտի Մորը բացեց աշխարհում առաջին սրճարանը, որը, նախատեսված է և’ շների, և’ իրենց տերերի համար: Սա այն սակավաթիվ ռեստորաններից է ԱՄՆ-ում, որոնք պատրաստ են կերակրել և´ մարդկանց, և ´կենդանիների: Ճաշացանկում ընդգրկված են կոտլետներ շների համար, նաև նախուտեստներ և աղանդեր, որոնք անվտանգ են կենդանիների համար: 


Անկողին

Ռեստորան «փափուկ վերմակ»՝ այս ռեստորանը առաջ է մղում անկողնային թեմատիկան: Հարմարության համար այցելուներին մուտքի մոտ առաջարկվում են տնային կոշիկներ, իսկ սեղանը գցվում է հենց անկողնում, հատուկ սեղանիկների վրա: Այս ռեստորանում 30 –ից ավել հաճախորդ չի կարող լինել միաժամանակ` սպասարկման առանձնահատկության հետ կապված: Այս ռեստորանը հայտնի է իր հարուստ բարային ճաշացանկով:


Կոպիտ սպասարկում

Եթե Ձեզ զվարճացնում է կոպիտ սպասարկումը, ոչ միշտ իհարկե, այլ երբեմն, որպես նոստալգիա սովետական ժամանակների մասին, ապա գնացեք Չիկագո «Dick's Last Resort» ռեստորան:Սա այն վայրն է, որտեղ ոչ միայն կարելի է համեղ ուտել, այլև զվարճանալ ` հետևելով մատուցողներին, ովքեր կոպիտ կատակներ են անում հաճախորդների և միմյանց հետ :

Բանտ

Բանտային թեմատիկան հյուրանոցառեստորանային բիզնեսում նորություն չէ: Ասենք Թայլանդում Դուք կարող եք հանգիստ այցելել բանտային ռեստորան: Ռեստորանը դասավորված է ճիշտ այնպես, ինչպես բանտը, զբաղեցնում է ոչ մեկ հարկ, իսկ մատուցողուհիները սպասարկում են սեքսուալ բանտապանի համազգեստով: Հաճախորդի ցանկությամբ նրանցից մեկին կարող են շղթայել ձեռնաշղթաներով բանտախցից, որտեղ տեսակավորվում է ճաշը: Տարբերությունը մեկն է՝ այստեղ չեն կերակրում բանտի նման, քանի որ այն բարձրակարգ ռեստորան է: 

 

Զայրույթի բացթողում

Եթե դուք սթրեսային իրավիճակում եք և չգիտեք Ձեր զայրույթը ում վրա թափեք, ապա կարող եք այցելել ռեստորան Չինաստանում, որը հենց նախատեսված է դրա համար: Սա մի վայր է, որտեղ այցելուն կարող է բաց թողնել իր զայրույթը, որը առաջացել է լարվածությունից և առօրյա խնդիրներից: Այստեղ թույլատրվում է ջարդուխուրդ անել սպասքը, սեղանները, անգամ թույլատրվում է ծեծել մատուցողներին, որոնց համար դա սովորական երևույթ է:

Մարմինը` որպես սեղան

«Hadaka Sushi» -ին Ճապոնական ռեստորան է Լոս Անջելեսում` ԱՄՆ: Այս ռեստորնաը ներմուծում է զգացմունքային հասկացությունը «Nyotaimori»,որը ենթդրում է կնոջ մարմինը` որպես սկուտեղ ուտելիքի համար ծառայեցնելը: Ռեստորոանում աշխատում են գեղեցիկ մոդելներ, որոնք տեղավորվում են սեղանի վրա, նրանց մարմնի մեծ մասը պատվում է տերևներով, որի վրա մատուցվում է սուշին:

Ռեստորան մթություն

Նրանց համար, ովքեր ցանկանում են հայտնվել մթության մեջ, բաց է «Nocti Vagus» մութ ռեստորանը Բեռլինում: Անհագստանալ, որ մատոցողները կարող են շփոթել սեղանը մթության պատճառով հարկավոր չէ, այտեղ աշխատում են կույր մարդիկ, որոնք տեսողական խնդիրներ չունեցող մարդկանցից ավելի լավ են կողմնորոշվում առանց աչքերի: Հաճախորդները զվարճանում եմ մշակութային ծրագրին հետևելով, որը անցնում է բացարձակ մթության մեջ: