Շաքար պարունակող մթերքները, ինչպիսիք են շոկոլադը և գազավորված խմիչքները, կարելի է օգտագործել որպես ախտորոշման միջոց: Բանը նրանում է, որ չարորակ բջիջները սնվում են մեծ քանակի շաքարով, որը թույլ է տալիս նրանց արագորեն աճել: Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները ստեղծել են տեխնոլոգիա, որը բացահայտում է հիվանդությունը` հիմնվելավ այն հանգամանքի վրա, թե մարմինը ինչքան շաքար է կլանում: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:

Մասնագետները մի-փոքր փոխել են MPT սքաներըի աշխատանքը, որպեսզի նա կարողանա հետևել շաքարի կլանման գործընթացը: Արդյունքում ուռուցքները վառ փայլել են քաղցր սննդամթերք օգտագործելուց հետո: Ախտորոշման այս համակարգը տարբերվում է անվտանգությամբ և հստակությամբ: Այն կարող է հանձնվել բժիշկների շահագործման մոտակա 18 ամիսների ընթացքում: