Համացանցում է հայտնվել Մերձմոսկվայում՝ եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 ինքնաթիռի օդաչուների խոսակցության վերծանումը: Նախ նշվում է, որ դիսպետչերը զգուշացրել է օդաչուներին թռիչքի ժամանակ օդում թռչունների կուտակման մասին: Նշվել է նաև, որ թռիչքից մի քանի րոպե հետո օդաչուները հայտնել են շարժիչի խափանման և վթարային վիճակի մասին: Ավելի ուշ դիսպետչերի հետ խոսակցության ժամանակ օդաչուն խնդրել է չշեղել իրեն:
«Մի շեղեք ինձ, մեզ մոտ ուղևորների տարհանում է»,- ասել է օդաչուն:
Հիշեցնենք, որ արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռում եղել է 233 մարդ: Վայրէջքից հետո 76 ուղևորի, այդ թվում՝ 19 երեխայի, ցուցաբերվել է բժշկական օգնություն: