Հայ-թուրքական սահմանի հարևանությամբ գտնվող Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում խնդիրներն այնքան շատ են, որ դրանք թվարկելն անգամ 71-ամյա տիկին Սեդան անհարմար է զգում:
Չի հիշում, թե գյուղում բնական գազից օգտվելու հնարավորություն երբևէ ունեցած լինեն:
Մանկապարտեզը չի գործում, ոռոգման ջրի լուրջ խնդիր կա, գյուղում էլ համարյա մարդ չկա, գնում են ով որտեղ կարող է և երբ կարող է: Գյուղի 80 տոկոսը վարկի, 20 տոկոսն էլ պարտքի տակ է:
ԱԼՏ հ/ը