Հայաստանի հավաքականի եւ չեխական «Վիկտորիայի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Չեխիայի Չեսկե Բուդեյովիցե քաղաքի «Դինամո» թիմում, հաղորդում է efotbal.cz-ն։
Էդգար Մալաքյանը «Վիկտորիա» է տեղափոխվել 2012թ․ ամռանը, սակայն ամրապնդվել Չեխիայի առաջնության առաջատարներից մեկի հիմնական կազմում չկարողացավ։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին «Դինամոյի» հետ պայմանագիր կնքեց Հայաստանի հավաքականի խաղացող Հրայր Մկոյանը։
Չեխիայի ընթացիկ առաջնությունում «Դինամոն» 15 միավորով նախավերջին տեղում է։
Աղբյուրը`sport.news.am: