«ՉԻ» թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը շարունակում է բավականին լարված վիճակում պահել իր թիմակիցներին։

 

«Մեր տեղեկություններով նա խիստ բարկացած է իր շրջապատի բոլոր այն պաշտոնյաների վրա, ովքեր հանդգնել են հրապարակային ամբիոններից և ոչ հրապարակային՝ նեղ-անձնական բնույթի խոսակցությունների շրջանակներում, դրական արձագանքել Վերահսկիչ պալատի աշխատանքներին։ Արդյունքում՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը սպասողական վիճակում են, թե երբ է գալու իրենց՝ Սարգսյանին պատասխան տալու հերթը։

 

Նույն լարված իրավիճակում են նաև նախարարները, որոնք մի կողմից «չարաշահել» են՝ բնականաբար վերադասի իմացությամբ, մյուս կողմից՝ պարտավոր են «դիմադրել» հնչած մեղադրանքներին։ Երկու դեպքում էլ նրանց ճակատագիրը խիստ մշուշոտ է, ավելի որոշակի՝ Սերժ Սարգսյանի ձեռքերում է։

 

Ավելացնենք նաև, որ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին «քավության նոխազների» ցանկ նախապատրաստել, որոնք աշնանը մինիմում կլքեն իրենց պաշտոնը, մաքսիմում՝ ՀՔԾ-ում գործեր կհարուցվեն նրանց դեմ։

 

Քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ Սերժ Սարգսյանն իշխանության ներսում այս քաոսային իրավիճակը միտումնավոր է սարքել։ Վերջինս լավ գիտակցում է, որ եթե ամեն ինչ խաղաղ ընթացք ունենա, ապա աշնանը բոլորը, այդ թվում իր թիմակիցները, վարչապետի փոփոխություն են պահանջելու։ Մի բան, որ այս պահին Սերժ Սարգսյանը չի կարողանալու անել, քանի որ «դրսերի» հետ իր պայմանավորվածությունների շրջանակներում նա հակառակ խոստումն է տվել։ Եվ չնայած դրան՝ վարչապետի աթոռի համար «կռիվը» մտել է «լատենտ» պայքարի փուլ»,– գրում է թերթը։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։