«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պատրաստվում է առաջադրվել հաջորդ տարի կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին որպես իշխանության թեկնածու: Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետ է ընտրվել անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ մինչ այդ նշանակումը Գյումրիի Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնի տնօրենն էր:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա մեջ գնահատել էր կազմակերպչական ընդունակությունները, թեև Վիրաբյանի գործունեությունը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: