Hraparak.am-ը գրում է.
Քիչ առաջ ողբերգական լուր ստացանք՝ մահացել է էդվարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը: Նա սրտի ծանր հիվանդություն ուներ և վերջին տարիներն բուժվում էր արտերկրում: Բժիշկները սրտի փոխպատվաստում էին առաջարկում:
Վերջին օրերին երիտասարդի առողջական վիճակը սրվել էր, նրան տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը: Ցավակցում ենք հարազատներին՝ երիտասարդի վաղաժամ մահվան առիթով: