Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավոր էին հանդիպել անցած ամիս համաձայն միջազգային դիտորդների հետ ձեռք բերված համաձայնության,սակայն հանդիպումը այդպես էլ տեղի չունեցավ:Նշել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը ծրագրված էր հունիսին տեղի չի ունեցել»,- Պասկալ Մոնյեի խոսքերն են մեջբերում ռուսական և ադրբեջանական լրատվական գործակալությունները: Մոնյեն նաև նշել է, որ Ֆրանսիան իր ներդրումը կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

Մոնյեն ոչ մի հստակ պատճառ չի նշել, թե ինչու տեղի չի ունեցել գագաթնաժողովը, որը ինչպես հուսով էին ամերիկացի, ռուս և ֆրանսիացի միջնորդները կարող էր վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունների գործընթացը:

Հայաստանի ԱԳ նախարարությունը դեռևս չի արձանագրել Մոնյեի հայտարարությանը:

Մայիսի վերջին այցելելով Երևան և Բաքու ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները նշել են, որ նրանք այժմ ակտիվ կերպով աշխատում են հակամարտության կողմերի հետ կազմակերպելու երկու նախագահների երկկողմանի հանդիպում: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ նա հունիսին կհանդիպի իր հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկելու հանդիպումը պատրաստելու հարցերը:

Մամեդյարովը բանակցություններ չի ունեցել Նալբանդյանի հետ հունիսին: Կողմերը նաև չեն հայտարարել Ալիև-Սարգսյան հաջորդ հանդիպման համաձայնության մասին:

Ալիևը և Սարգսյանը հանդիպել են 2012 թվականի հունվարին Ռուսաստանի Սոչի քաղաքում: Նրանք պարտավորվել են ակտիվացնել իրենց ջանքերը համաձայնության գալու միջնորդների կողմից առաջադրված Ղարաբաղի հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքների շուրջ: Բանակցային գործընթացը դրանից հետո փակուղի է մտել:

Հունիսի 18-ին ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները իրենց համատեղ հայտարարության մեջ քննադատել էին Բաքվի և Երևանի նախագահներին, որոնք որոշակի առաջընթաց չեն կատարել երկարատև խաղաղ բանակցային գործընթացքում: «Մենք խստորեն հավատացած ենք, որ ժամանակակից համապարփակ խաղաղության շրջանակներում հավասարակշռված համաձայնության գալու հետաձգումը անընդունելի է»,- նշված է հայտարարության մեջ: