Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկու շաբաթ առաջ գնում եմ աշխատանքի, առավոտ շուտ տեսազանգ եմ ստանում Ավինյանից.
– Հա Զառ ջան:
– Ի՞նչ:
– Զանգել ես:
– Չէ, ես չեմ եղել, նոր եմ գալիս աշխատանքի:
Երեք օր անց նույն ժամին զանգ եմ ստանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալից՝ նույն պատճառաբանությամբ:
Իսկ այսօր մյուս տեղակալն էր զանգել:
Հավանաբար սենյակս մաքրող կինը հեռախոսը մաքրելիս ավտոմատ զանգ է թողնում բոլոր նրանց, ում նախորդ օրը երեկոյան զանգել եմ:
Ասածս ինչ է, վաղվա զանգը Hakob Arshakyan-ին է լինելու»: