ԱՄՆ Նեվադա նահանգի բնակչուհին 35 տարվա ազատազրկման է դատապարտվել սխալի պատճառով, հայտնում է The Daily Mail-ը:
Քեթի Վուդսը 1980-ին մեղադրվել է ուսանողուհի Միշել Միտչելի սպանության մեջ: Դատարանը չեղյալ է հայտարարել դատավճիռը, սակայն բարձրագույն մարմինը հաստատել է վճիռը: 2015 թվականին ԴՆԹ-ի փորձաքննությամբ պարզվել է, որ ուսանողուհին սպանվել է Ռոդնի Հոլբաուերի կողմից, ով մեղադրվում էր մի քանի բռնաբարության մեջ:
Վուդսը մեղադրվել է հոգեբուժարանի աշխատակազմի անդամների ցուցմունքների հիման վրա: ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են նրան փոխհատուցել 3 միլիոն դոլար: