Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի ունեցավ ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի I խմբի «Տիտոգրադ» (Չեռնոգորիա)-«Լեո» (Հայաստան) հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը հաղթեց 4:1 հաշվով, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Լեոն» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ: Գլխավոր փուլում երևանցիների մրցակիցները կլինեն «Նովո Վրեմյե Մակարսկան» (Խորվաթիա), «Օմոնիան» (Կիպրոս) թիմերը և նախնական փուլի B խմբի հաղթողը:
Գոլերը՝ Հակոբ Ուզունյան, 10:28, ինքնագոլ, Ֆրանցիսկո դե Կամպոս՝ 17:17, Դոս Սանթոս, 27:06, 30:31, Գարեգին Մաշումյան, 38:49