Սյունիքի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին ազատվել է պաշտոնից։ Այս մասին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից:
«Արշավիր Գևորգյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է կադրերի ռեզերվում: Ոստիկանության համակարգում նման կադրային փոփոխություններ միշտ լինում են»,- հայտնեցին Ոստիկանությունից։
Նշենք, որ Արշավիր Գևորգյանը նախկինում զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը, նա Սյունիքի ոստիկանապետի պաշտոնին նշանակվել էր 2016թ-ի հոկտեմբերին։