Աբխազիայի գործող նախագահ եւ հանրապետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Ռաուլ Խաջիմբայի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել ընդդիմության ներկայացուցիչների կողմից գերազանցապես Գագրայի եւ Գալսկի շրջանի «հայկական գյուղերի բնակիչներին» վախեցնելու մասին, հայտնում է АИРАИРАinfo-ն:

Խոսքով հայտարարելով ժողովրդի միավորման, նախագահական ընտրությունների խաղաղ եւ հանգիստ անցկացման ամնհրաժեշտության մասին, ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են իրադրությունը լարել:

Օգտագործվում են շանտաժի, քաղաքացիների վրա ճնշման մեթոդները, որոնք քվեարկում են խղճի մտոք, սկզբունքային պատկերացումներով: Հայկական գյուղերի եւ այլ բնակավայրերի բնակիչներին վախեցնելու փաստեր կան:

Կոնկրետ՝

– Գագրայի շրջանի Ալախաձա գյուղում ճնշում է գործադրվել տեղի բնակչի վրա,

– Գալսկի շրջանում քաղաքացի Լեւան Գոգոխիայի վրա՝ կապված «FaceBook»-ում Աբխազիայի նախագահի թեկնածու Ռաուլ Խաջիմբային աջակցող նրա հրապարակումների հետ:

Վերը շարադրվածի հետ կապված՝ առաջարկում ենք Աբխազիայի նախագահի թեկնածու Ալխաս Կվիցինիայի նախընտրական շտաբին համապատասխան միջոցառումներ ընդունել թույլ չտալու սադրանքներ, որոնք կարող են հանգեցնել լարվածության թեժացմանը եւ առճակատման խորացմանը, որոնք վնաս են հասցնում Աբխազիայի ամբողջ ժողովրդին: Դիմում ենք Աբխազիայի իրավապահ մարմիններին՝ պահանջելով անհրաժեշտ բոլոր միջոցներն ընդունել Աբխազիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար՝ նրանց հնարավորություն ընձեռելով կատարելու սեփական գիտակցված ընտրությունը»,- նշված է Ռաուլ Խաջիմբայի հայտարարության մեջ:

Ալխաս Կվինցինիայի շտաբից իրենց հերթին հանդիպակաց մեղադրանքով են հանդես եկել՝ հայտարարելով, որ Խաջիմբայի կողմնակիցները վախեցնում են «հայ եւ ռուս ազգության» քաղաքացիներին:

Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, որին մասնակցում են 2 թեկնածուներ՝ Ռաուլ Խաջիմբան եւ Ալխաս Կվիցինիան: