Լրագրողների տեսախցիկները ֆիքսել են Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ելենա Կրիվոռուչիկնայի սիրային երկխոսությունն իր սիրեցյալի հետ, երբ պատգամավորը մասնակցում էր հենց Գերագույն ռադայի նիստին։
Տեսախցիկները ֆիքսել են, որ «Սիրելի» անունով գրանցված օգտատերը սիրահետում է պատգամավորին։ Երկխոսությունը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի» – Ո՞ւր ես, այ Կանաչ կոճակ։ Հավանաբար, է՛լ ինձ չի սիրում, Լենա։
Պատգամավոր – Ես քեզ սիրում եմ։ Շատ, շատ, շատ։ Հույս էլ չունենաս, որ չեմ սիրում։
«Սիրելի» – Կոճակը սիրում է, գիտեմ։ Իսկ դու՝ չգիտեմ։
Պատգամավոր – Գիտես, գիտես։
«Սիրելի» – Լեն, որտե՞ղ ես։
Պատգամավոր – Անձեռնմխելիությունից զրկեցին։ Հիմա ուզում եմ քեզ հետ սիրով զբաղվել գիշեր-ցերեկ։ Գերագույն Ռադայի նիստին եմ։