Մահացել է Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Կաֆուի ավագ որդին՝ Դանիլոն։
Ընկերների հետ Սան Պաուլոյում ֆուտբոլ խաղալիս Դանիլոն իրեն լավ չի զգացել, ինչից հետո հոսպիտալացվել է, սակայն հիվանդանողցի ճանապարհին սրտի կաթված է ստացել։ Բժիշկները չեն կարողացել փրկել 29-ամյա Դանիլոյի կյանքը։
Հիշեցնենք՝ Կաֆուն Բրազիլիայի հավաքականի կազմում երկու անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ 1994-ին և 2002-ին։ Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթող է, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։