Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա հանդիպմանն ընդառաջ Երևան է ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահին։ Քննարկվել են եվրոպական ֆուտբոլի միտումները, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները:
Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը: