Ամերիկյան ավիաշինական Boeing կորպորացիան տեխնիկական խնդիրների է բախվել իր նորագույն 777X ինքնաթիռի փորձարկման ժամանակ: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Փորձարկումներն անցկացվել են անցած շաբաթ՝ ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության տեսուչների մասնակցությամբ: Հերմետիկության փորձարկման ժամանակ ինքնաթիռի դուռը պոկվել է: Փորձարկումները դադարեցվել են: Դեռևս հայտնի չէ՝ դրա պատճառով կհետաձգվի՞ ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը, որը ծրագրված է 2020 թվականի սկզբին:
Թիմն աշխատում է խնդրի պատճառները պարզելու և դրանք շտկելու ուղղությամբ: