Ինչպես հայտնի է դարձել Прайм Крайм պարբերականին, երեկ Նազրանիում Ինգուշետիայի ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից տարվող օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում ձերբակալվել է 23 ամյա «օրենքով գող» Խամզատ Աուշևը, որը որոնվում էր ավազակային հարձակման գործով: Ոստիկանները մտադրված են նրան կրկին վերադարձնել բանտ, որտեղից նա վերջապես ազատվել էր պաշտոնյաներին կաշառելու միջոցով:
ПК-ի տվյալներով 2008 թվականի հոկտեմբերին Խամզատը առևանգել էր 26 ամյա Մոսկվայի բնակչուհուն պատկանող Porsche Cayenne ավտոմեքենան: Այս հանցագործությունից 10 օր անց նա ձերբակալվել էր: Արդեն հաջորդ տարվա մայիսին նա դատապարտվել էր 10 տարի ազատազրկման: Սակայն Ինգուշետիա տեղափոխվելուց հետո նրան զարմանալի կերպով հաջողվել էր հայտնվել ազատության մեջ:
Անցած տարվա դեկտեմբերին Խամզատի քրեական կարիերայում ևս մեկ շատ կարևոր իրադարձություն: Վրացական գողերի կողմից 22 ամյա Խամզատը թագարվել էր` դառնալով ամենաերիտասարդ «օրենքով գողը»: