Նիժնի Նովգորոդի այրվածքաբանության կենտրոնում մահացել է 6-ամյա տղա: Նա փորձել էր իր պապիկին հանել այրվող շոգեբաղնիքից: Այս մասին հայտնում է «Губерния Daily»-ն:
Տղան պապի հետ ցանկացել է տաքացնել շոգեբաղնիքը: Հանկարծ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է վառարանի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Այրվող հագուստներով երեխան դուրս է եկել փողոց և սկսել օգնություն կանչել: Վազելով մոտեցել է երեխայի տատիկը և սկսել մարել կրակը: Հայտնի է, որ տղամարդը տեղում մահացել է, իսկ երեխային հոսպիտալացրել են մարմնի 90 տոկոս այրվածքներով:
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, տղան մահացել է: