Կամչատկայում 27-ամյա կինը ջրահեղձ է արել իր 1․5 տարեկան դստերը և 5-ամյա տղային, գրում է NTV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 5-ամյա տղան կնոջ առաջին ամուսնությունից է, իսկ 15.-ամյա աղջիկը՝ երկրորդ։
Ականատեսները պնդում են, որ կինը երեխաներին կապել է իր վրա և մտել ջուրը: Աղջիկ երեխան տեղում մահացել է, իսկ տղան ավելի ուշ՝ վերակենդանացման բաժանմունքում:
Պարզվել է, որ կինն այդ արարքին է դիմել, քանի որ վիճել է ամուսնու հետ:
Նրանք ֆինանսական խնդիրներ չեն ունեցել։
Կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ։