«Հուլիսի 14-ին լրանում է գեներալ Մանվելի ծննդյան 57-րդ տարին։ Ինչպես միշտ, Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում կհավաքվեն բոլոր այն տղաները, ում հետ Մ. Գրիգորյանը «կռվել» է, իմա՝ մարտական ուղի է անցել։ Հրավիրատոմսերն արդեն բաժանվում են։ Կմասնակցեն մոտ հինգ հարյուր «տղաներ», ինչպես նաև երկրի էլիտան։

Վերջինիս հրավիրում է անձամբ գեներալը։ Նրա ծննդյան արարողությանը մշտապես մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը՝ այս անգամ ևս կմասնակցի։

Ծննդյան տարեդարձը նշելուց հետո, ըստ լավատեղյակների, գեներալը կմեկնի Փարիզ՝ ստուգման, ապա՝ հանգստի։ Հանգիստն էլ նրա մոտ «տրադիցիոն» է՝ Օդեսայում, «Ախ, Օդեսա, ժեմչուժինա ու մորյա» տարբերակով»,–գրում է թերթը։