«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո կարող են վերաբացվել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապված մի շարք քրեական գործեր և տեղի ունենան աղմկահարույց կալանավորումներ:

Պարզվում է, որ այդ քրեական գործերի հարուցումը կասեցվել է Վանեցյանի անմիջական միջնորդությամբ և երաշխավորությամբ՝ պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու հիմնավորմամբ: Հենց դա է պատճառը, որ ակնարկում են նրա կապը հանցավոր իշխանության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: