ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարներին:
«Ես կայացրել եմ որոշում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ ևՀՀ ոստիկանության պետի առաջին տեղեկալ Արման Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ»,-ասաց գործադիրի ղեկավարը՝ հաջողություն մաղթելով նրանց պաշտոնավարման ընթացքում: