«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Չնայած օգոստոսի 15-ին նախատեսվում էր Կոմիտասի պանթեոնից մի փոքր ներքև գտնվող ՀՀ ամենամեծ առևտրի կենտրոնի՝ շուրջ 4.5 հա տարածքի վրա կառուցված «Երևան մոլի» բացումը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել:
Պատրաստ է կենտրոնի միայն 90 տոկոսը: Այդուհանդերձ, «Ժամանակի» տեղեկություններով, վարձակալությամբ տրվող բոլոր տարածքներն արդեն տրվել են: ՀՀ ամենամեծ առևտրի կենտրոնը քառահարկ է, որտեղ ընդգրկված են ինելու համաշխարհային տարբեր բրեդների ներկայացուցիչներ:
Մեր տեղեկություններով շուրջ մեկ հեկտար տարածք տրամադրվել է ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցին, և սեպտեմբերից, փոստորեն, կսկսի գործել ՀՀ-ում առաջին «Կարֆուրը», մյուսը կլինի Ավանում»: