«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այսօր կառավարության նիսում վաղաժամկետ կդադարեցվեն ևս մեկ գյուղապետի՝ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները:
Նշենք, որ նա ընդդիմությունից Է՝ ՀԱԿ անդամ Է: Ըստ գյուղացիների, գյուղապետը հրաժարականի դիմում Է գրել արտագնա աշխատանքի մեկնելու, սոցիալական պայմանների վատթարացման պատճառով: Նրա հրաժարականը ևս պաշտոնապես ձևակերպվել է «անձնական բնույթի խնդիրների առաջացմամբ»: