Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ երեք դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից:
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը»՝ Լիլիթ Դերենիկի Արեյանն ազատվել է «Երևանի հ.181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ, Գոհարիկ Ռուբիկի Ազատյանը՝ «Երևանի հ.134 հիմնական դպրոց» ՊՈԱԿ, Նաիրա Ռուդոլֆի Դանիելյանը՝ «Երևանի հ.174 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնից: