Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ռուս մոդել Ալենա Բուդովիչը, որը որպես մոդել նախօրեին Միլանում` Նորաձևության շաբաթվա շրջանակներում, հանդես է եկել աշխարհահռչակ նորաձևության ապրանքանիշի` Gucci-ի 2020թ. գարուն-ամառ ցուցադրությանը, խոսել է իր տպավորությունների մասին:
Ալենա Բուդովիչն ասել է, որ բացի իրենից, ցուցադրությանը մասնակցել են բազմաթիվ ռուսախոս մոդելներ ԱՊՀ երկրներից, այդ թվում` հայուհի Անուշ Սահակյանը:
«Ցուցադրմանը մասնակցում էին բազմաթիվ մոդելներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից: Հայաստանից կար մի աղջիկ, որին ամբողջ Հայաստանը երկրպագում էր: Ի դեպ, նրան հաջողվել է «որսալ» Բեռլինի փողոցներում. նա պարզապես քայլում էր, նա պրոֆեսիոնալ մոդել չէր: Բեքսթեյջում ձևավորվել էր ռուսախոս լոբբի. Ինչ-որ պահի 15 հոգի նստել և խոսում էինք ռուսերեն, և ոչ մի օտարերկրացի չէր հսկանում, թե ինչի մասին ենք խոսում»,- պատմել է մոդելը: