Dior-ի ցուցադրությունը տեղի է ունեցել Մոսկվայի Կարմիր հրապարակում: Մոսկվայի հանրահայտ Կարմիր հրապարակը վերածվել է նորաձևության ցուցադրության համար նախատեսված մեկ հսկայական դեկորացիայի, գրում է The Tatler-ը:

Եղանակը նույնպես լավ է եղել,և տեղատարափ անձրևի փոխարեն եղել է միայն թույլ ամպամածություն: «ԳՈՒՄ» առևտրի կենտրոնի առաջ պատրաստվել է հսկայական հայելային տաղավար, որտեղ էլ տեղի է ունեցել ամբողջ շոուն։Միջոցառումը բացել է թոփ մոդել Դրայա Ստրոկոուսը, ինչից հետո պոդիում են բարձրացել ևս 30 ռուս և օտարերկրյա մոդելներ՝ ներկայացնելով Dior նորաձևության տան կրեատիվ դիզայներ Ռաֆ Սիմոնսի աշուն-ձմեռ հավաքածուի հագուստները:

Միջոցառման վերջում հյուրերը մասնակցել են ուրախ խնջույքին: