Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած մինչեւ հոկտեմբերի 3-ը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաեւ Երեւանում արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի։ Վայելեք»: