Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեյն Ֆերեյդունին այսօր դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար:
Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:
Նախագահ Ռոհանանի եղբայրը, մասնավորապես, մեղադրվում է 15 միլիոն դոլարի յուրացման մեջ: Ըստ իրանցի փաստաբաններից մեկի, նա նախագահի գրասենյակը վերածել էր ավազակախմբի կենտրոնի:
Ֆերեյդունը ձերբակալվել է 2017 թվականի հուլիսին, երբ աշխատում էր որպես Իրանի նախագահի խորհրդական: